Երգչուհի Սիլվա Հակոբյանի հետ զրուցել ենք գարնանային տոների մասին ու փոքրիկ բլից հարցում արել: Թե որտե՞ղ է ցանկանում երգչուհին նշել կանանց և աղջիկներին նվիրված միամսյակը, ըստ նրա կնոջ համար ո՞րն է լավագույն նվերը և ի՞նչ նվերներ է ստացել այս օրերին, պարզիր ESem.am բլից հարցազրույցից:

 

 

Միամսյակի առթիվ ի՞նչ նվեր եք ստացել և ո՞ւմ կողմից:

- Հիմնականում ծաղիկներ ու տարբեր նվերներ եմ ստացել իմ սիրելի մարդկանցից, և նվերներն էլ իրենց պես սիրելի էին իմ կողմից:

 

Ըստ Ձեզո՞րն է կնոջ համար լավագույն նվերը:

- Երեխան։ Դա կնոջ կյանքի և՛ լավագույն ստեղծագործությունն է, և՛ լավագույն նվերը:

 

Եթե շնորհավորում եննշանակում է

Որ ոչ միայն սիրում ու հարգում են, այլև ուշադիր են կանանց նկատմամբ:

 

Բացի շնորհավորելըտղամարդն ի՞նչ պետք է անի միամսյակի ընթացքում:

Պետք է պարուրի կնոջը սիրով ու ջերմությամբ:

 

Ո՞րն է Կանանց տոնը նշելու լավագույն վայրը:

-  Դա ավելի շատ ճաշակի հարց է։ Օրինակ՝ ես կնախընտրեի նշել բնության գրկում՝ ինձ հաճելի մարդկանց մթնոլորտում, որտեղ կգերիշխեին, բնականաբար, կանայք։

 

 

- Եթե հնարավորություն ունենայիքո՞ր երկիրը կընտրեիք գարնանային տոներն անցկացնելու համար և ինչպե՞ս 

կնշեիք:

Իմ կարծիքով, լավագույն երկիր, որպես այդպիսին, կարող է լինել Ֆրանսիան, իսկ ավելի հստակ՝ մայրաքաղաք Փարիզը: Ինձ համար այդ քաղաքը ասոցացվում է սիրո և ռոմանտիզմի հետ։ Ու համոզված եմ, որ այդտեղ գտնվելով՝ ես անմոռանալի և ուրախ ժամանակ կանցկացնեի:

 

- Ո՞րն է եղել անցած տարիների Ձեզ համար ամենատպավորիչ նվերը Կանանց տոների կապակցությամբ:

Չեմ հիշում ։) Շատ անգամ հյուրախաղերի եմ եղել այդ օրերին և ստացել եմ բազում նվերներ, բայց ամենատպավորիչն այս պահին չեմ կարողանում մտաբերել: Հիշեցի, որ տարիներ առաջ այդ օրը ինքս ինձ նվեր եմ մատուցել ու «խփել եմ» մեքենաս :)

 

- Ամենազվարճալի մաղթանքըոր երբևէ ստացել եք Կանանց տոների կապակցությամբ:

Չի եղել ։) Կամ գուցե եղել է, բայց չեմ հիշում:

 

- Ինչպե՞ս են անցնում գարնան օրերըի՞նչ եք անումինչո՞վ եք զբաղվում:

Ինձ համար տարվա եղանակ գոյություն չունի, ես միշտ աշխատում եմ։ Իսկ թե ինչ աշխատանքների մասին է խոսքը, պարզ կդառնա ժամանակի ընթացքում:

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը