Երգչուհի Սիլվա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր մանկության լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը.«Երբ փոքր էի,մեր տան հատակին էի փռում մե՜ծ աշխարհագրական քարտեզը և կանգնում նրա վրա՝ երազելով օրերից մի օր հայտնվել այդ բոլոր երկրներում ։) Ի՞նչ իմանայի,որ կգա մի ժամանակահատված,երբ ինքնաթիռը կդառնա իմ անբաժան փոխադրամիջոցը ու այնքան շատ կլինեն իմ ճամփորդությունները,որ անգամ կերազեմ երբեմնի հանգստի մասին ու կկարոտեմ հայրենիքս։
Է՜հ մանկություն...եթե իմանայի այդքան խոստումնալից էիր լինելու,դեռ ինչքա՜ն երազանքներ կծրագրեի ինձ համա՜ր...