63 տարեկան հասակում մահացել Է ամերիկացի ռեժիսոր Ռիչարդ Գլացերը, որը նկարահանել Է, մասնավորապես, «Դեռեւս Էլիս» օսկարակիր դրաման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ֆիլմի գլխավոր հերոսուհին լեզվաբանության կին պրոֆեսոր Է, որը տառապում Է Ալցհայմերի հիվանդությամբ: Գլացերն ինքը նույնպես հիվանդ Էր դեգեներատիվ հիվանդությամբ՝ կողային ամիոտրոֆիկ սկլերոզով:

 

Դա չբուժվող եւ դանդաղորեն զարգացող հիվանդություն Է, որն ախտահարում Է կենտրոնական նյարդային համակարգը եւ հանգեցնում անդամալուծության եւ մկանների հետագա ատրոֆիայի:

 

«Դեռեւս Էլիս» ֆիլմում գլխավոր դերը կատարելու համար դերասանուհի Ջուլիանա Մուրն «Օսկարի» Է արժանացել կնոջ լավագույն դերի համար:

 

Ֆիլմի վրա աշխատանքը Գլացերն սկսել Է 2011 թվականին իր ամուսնու՝ ռեժիսոր Ուոշ Վեստմորելենդի հետ՝ այն բանից հետո, երբ նրա մոտ կողային ամիոտրոֆիկ սկլերոզ են ախտորոշել:

 

Կյանքի վերջին օրերին շրջակա աշխարհի հետ հաղորդակցման միակ միջոցը եղել Է iPad-ը, որի վրա նա կարող Էր տպել ոտքի մեծ մատով: