Հունաստանը Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ-2015» Էստրադային երգի 60-րդ միջազգային մրցույթի համար ընտրել Է One Last Breath երգը՝ Մարիա- Ելենա Կիրիակուի կատարմամբ: Ծնունդով կիպրոսցի հմայիչ երգչուհին արդեն իսկ հաջողության հասել Է Հունաստանում՝ դառնալով «Հունաստանի ձայն» հեռուստատեսային երաժշտական շոուի 2014 թվականի հաղթողÕ ¨, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կատարողի ընտրությունը մարտի 4-ի երեկոյան տեղի Է ունեցել Աթենքի «Էնաստրոն» երաժշտական ակումբում: Հեռուստադիտողների եւ ժյուրիի դատին Էր ներկայացվել հինգ երգ՝ "Crash and Burn"-ը (C:REAL խմբի կատարմամբ), «Jazz & Սիրտակի»-ն (Տոմայի Ապերգի & Legend), "ELA"-ն /Barrice/, "Sunshine"-ն /Shaya Hansen/ եւ "One Last Breath"-ը (Մարիա- Ելենա Կիրիակու): Հաղթողը որոշվել Է հեռուստադիտողների եւ ժյուրիի քվեարկության արդյունքներով: Կիրիակուն բոլորին գերել Է իր ձայնով եւ քնարական երգով, որի համահեղինակը ինքն Է:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Կիրիակուն հայտարարել Է, որ «Եվրատեսիլ»-ում ելույթ ունենալը եղել Է իր երազանքը: «Ես շատ ոգեւորված եմ: Շատ շնորհակալություն ամբողջ Հունաստանին, որ նա ինձ ընտրեց»,-հավելել Է Կիրիակուն: