Հոլիվուդյան դերասանուհիՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին Լոնդոնում բացել է պատերազմական գոտիներում կանանց նկատմամբ սեքսուալ բռնությունների պայքարի կենտրոն:


 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, կենտրոնի բացման արարողությանը դերասանուհու հետ մասնակցել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Ուիլյամ Հեյգը: Centre on Women, Peace and Security կազմակերպությունը կդառնա լոնդոնյան տնտեսագիտական դպրոցի կառույցներից մեկը:

 

Նրա փորձագետները կհավաքեն տվյալներ, ինչպես նաև ուղիներ կառաջարկեն համապատասխան խնդիրների լուծման համար: «Աշխարհում, որտեղ կանանց դեմ հանցագործությունները մնում են անպատիժ, չի կարող լինել կայունություն»,- հայտարարել է Ջոլին՝ հույս հայտնելով, որ կենտրոնը կօգնի կանանց, որոնք դարձել են «Իսլամական պետության» ծայրահեղական կազմակերպության զոհերը:

 

Ջոլին 2014թ. հուլիսին Լոնդոնում բացել է միջազգային գագաթնաժողով՝ նվիրված հակամարտության վայրերում սեքսուալ բռնությունների պայքարին:

 

Անժելինա Ջոլին ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել 2001թ.: Վերջին 4 տարում նա

մարդասիրական առաքելությամբ այցելել էՔենիաԹայլանդԷկվադորՍուդանԿոսովոԱնգոլաՇրի ԼանկաՀորդանանում 

իրաքցի փախստականների ճամբար: