Իսպանացի ռեժիսոր Իզաբել Կոյշետի «Ոչ մեկին հարկավոր չԷ գիշերը» (Nobody Wants the Night) ֆիլմով, որում գլխավոր դերերից մեկը կատարում Է Ժյուլիետ Բինոշը, փետրվարի 5-ին բացվում Է «Բեռլինալե» 65-րդ միջազգային կինոփառատոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Կինոնկարն այս տարի կդառնա կինոֆորումի «այցեքարտը» եւ կցուցադրվի «կարմիր ուղեգորգով» կինոաստղերի երթից եւ Գերմանիայի մայրաքադաքի կենտրոնի Պոտսդամեր պլատցի «Բեռլինալեի պալատում» միջոցառման պաշտոնական բացումից անմիջապես հետո:

 

Սպասվում Է, որ «Բեռլինալեի» բացման առթիվ կայանալիք գալա-երեկույթին կներկայանան գերմանական կինոյի բազմաթիվ աստղեր: Նաեւ, ըստ տեղական զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ «կարմիր ուղեգորգի» վրա սպասում են համաշխարհային այնպիսի հռչակավոր դեմքերի, ինչպիսիք են Քեյթ Բլանշետը, Հելեն Միրենը, Նիկոլ Քիդմանը, Նատալի Փորտմանը, Շառլոտա Ռեմփլինգը:

 

Ժյուրիի նախագահ Է դարձել ամերիկացի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ընդամենը փառատոնի մրցութային ծրագրում ներառվել Է 23 կինոնկար, պարգեւի են հավակնում դրանցից 19-ը, մասնավորապես, լեհ ռեժիսոր Մալգոժատա Շումովսկայի «Մարմինը» սոցիալական դրաման, գերմանացի ռեժիսոր Անդրեաս Դրեզենի «Երբ մենք երազում Էինք» ֆիլմը, կինոռեժիսոր Վեռներ Հերցոգի «Անապատի թագուհին» ամերիկյան կինոժապավենը, Բենուա Ժակոյի «Սպասուհու օրագիրը» կինոնկարը (գլխավոր դերում՝ Լեա Սեյդու), Հիրոյուկի Տանակայի «Չասուկեի ճանապարհորդությունը» ֆիլմը, չինացի ռեժիսոր Ցզյան Վենի «Գնդակներ ով քշվածները» կինոնկարը: