Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին կհրաժարվի իր սիրելի՝ քորգի ցեղատեսակի շներ պահելուց: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Daily Express-ը: Նշվում Է, որ այս որոշումը կապված Է այն բանի հետ, որ Եղիսաբեթ Բ-ն վախենում Է դրանց բախվելուց եւ վնասվածք ստանալուց:

 

Թագուհու շրջապատից բարձրաստիճան մի պալատական ընդգծել Է, որ վերջերս Եղիսաբեթ Բ-ի թոռնուհին՝ արքայադուստր Բեատրիսը, տատիկին քորգի ցեղատեսակի երկու ձագ Է առաջարկել, սակայն նա քաղաքավարի կերպով հրաժարվել Է: «Նրա գլխավոր վախն այն Է, որ կարող բախվել դրանց, ընկնել եւ կոտրել ձեռքը կամ նույնիսկ ոտքը, իսկ դրանից հետո երկար ժամանակ չի կարողանա կատարել իր պարտականությունները»,- հայտարարել Է պալատականը:   

 

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Նենսի Ֆենվիկը, որն զբաղվում Էր թագավորական շների խնամքով եւ կազմակերպում Էր դրանց կերակրումը, ազատվել Է իր պաշտոնից:

 

Այժմ Բուկինհեմի պալատում պահում են երկու շուն, մինչդեռ ավելի վաղ դրանց թիվը հասնում Էր ութի: Նշվում Է, որ քորգի ցեղատեսակի շները Եղիսաբեթ Բ-ի ընտանիքում ապրել են նրա  մանկության տարիներից: Ամբողջ կյանքի ընթացքում թագուհու ընտանիքում եղել Է այդ ցեղատեսակի ավելի քան 30 շուն: Պալատում քորգի պահելու ավանդույթն սկիզբ Է առել Գեւորգ IV թագավորի ժամանակներից (մահացել Է 1830 թվականին):