Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը խաղալու Է Սթիվեն Ս. Միլլերի Extraction («Զոհ») անվանումը կրող թրիլերում: Նկարահանումները հաջորդ ամսին կմեկնարկեն Ալաբամայում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին: Կինոնկարի ցուցադրման իրավունքը կվաճառվի Բեռլինի միջազգային կինոփառատոնում, որը տեղի կունենա փետրվարի 5-ից մինչ եւ 15-ը: 

 

Ինչպես նշում Է հրատարակությունը, դերասանը կատարելու Է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին գործակալի դերը, որն իր որդու հետ միասին մշակում Է «Կոնդոր»  հզոր զենքը: Բրյուս Ուիլիսի հերոսին հանկարծակի առեւանգում են ահաբեկիչները, ինչից հետո պատանին, որն ամերիկյան հետախուզության գործող աշխատակից Է, սկսում Է պատանդին փրկելու սեփական գործողությունը:

 

Մյուս դերասանների մասին, որոնք կմասնակցեն նախագծին, այդ թվում այն մասին, թե ով Է խաղալու Ուիլիսի մարմնավորած անձի որդու դերը, չի հաղորդվում: 

 

Բրյուս Ուիլիսի վերջին խոշոր նախագիծը Ռոբերտ Ռոդրիգեսի «Մեղքերի քաղաք 2. Կին, հանուն որի արժե սպանել» ժապավենն Է, որը թողարկվել Է 2014 թվականի օգոստոսին: Նրա մասնակցությամբ մոտակա ֆիլմը կհայտնվի 2015 թվականի ապրիլին. դա «Ռոքը Արեւելքում» կատակերգությունն Է, որում նկարահանվել են նաեւ Քեյթ Հադսոնը եւ Բիլ Մյուրեն:

 

59-ամյա Բրյուս Ուիլիսին ամենամեծ ճանաչումը բերել են մարտաֆիլմերը եւ թրիլերները, ներառյալ «Հինգերորդ Էլեմենտ»-ը, «Ամուր կաղին»-ը, «12 կապիկներ»-ը, «Մեղքերի քաղաք»-ը, «Անխոցելին» եւ «Արմագեդոն»-ը: Դերասանը բազմիցս նկարահանվել Է կատակերգություններում, որոնք կինեմատոգրաֆիայի կլասիկա են դարձել: Խսքը վերաբերում Է  «Մահը նրան սազում Է», «Հուդզոնյան ճուռակ» եւ «Ինը յարդ» ֆիլմերին: Ուիլիսը երկու «Էմմի» մրցանակ Է ստացել «Լուսնի լույս» դետեկտիվ գործակալությունը» հեռուստասերիալում խաղացած դերի եւ «Ընկերներ»-ում՝ Էպիզոդիկ դերի համար: «Լուսնի լույս»-ի համար դերասանն ստացել Է նաեւ «Ոսկե գլոբուս»: