Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը, որի 60 տարին լրանում է այս ամսին, առաջին ելույթը կունենա Բրոդվեյում: Ուիլիսը կմարմնավորի գրող Փոլ Շելդոնին ըստ Սթիվեն Քինգի «Միզերի»(Misery) գրքի բեմադրված ներկայացման մեջ:

 

Իր դերասանական  կարիերայի սկզբում Ուիլիսը մի քանի տարի աշխատել է ոչ մեծ եւ քիչ հայտնի թատրոններում: Այնուհետեւ նա անցել է հեռուստատեսություն, որտեղ հիմնականում նրան բաժին  են ընկել Էպիզոդիկ կատակերգական դերեր:

 

Սակայն անսպասելիորեն դերասանին հրավիրել են գլխավոր դերը խաղալու «Ամուր կաղին» (Die Hard)  մարտաֆիլմում, որից ավելի վաղ հրաժարվել էր Առնոլդ Շվարցենեգերը: 1988 թվականին «Ամուր կաղին» ֆիլմի Էկրան բարձրանալուց ի վեր Ուիլիսն արաժանացել է համաշխարհային հռչակի:

 

Այժմ, շատ տարիներ անց, նա վերադառնում Է թատրոն: Բայց այս անգամ՝ Բրոդվեյ: Նրա հետ մեկտեղ բեմահարթակ դուրս կգա Էլիզաբեթ Մարվելը՝ չորս «Օբի» (Obie) թատերական մրցանակների դափնեկիրը «Կնոջ լավագույն դերի համար», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: