Շարունակելով ամփոփել անցնող՝ Ձիու տարին ESem.am-ը զրուցել է երիտասարդ և շատ խոստումնալից երգչուհի Անահիտ Շահբազյանի հետ:
Թե ինչպիսի՞ն էր տարին նրա համար՝ պարզիր բլից հարցումից:
- Տարվա ամենակարևոր պահը...
- Տարին ամբողջությամբ էր կարևոր ինձ համար: Շատ լավ տարի էր :):
- Ի՞նչն էր Ձեզ առանձնապես ոգեշնչում այս տարի։
- Այս տարի ոգեշնչվել եմ շատ ջազային ստեղծագործություններով ու դրանց իմ մեկնաբանմամբ:
- Տարվա ամենակարևոր նորությունը։
- Այս տարի շատ նոր ծնունդներ եղան իմ կյանքում, որոնց գալուստն այս աշխարհ ինձ շատ երջանկացրեց:
- Տարվա հիմնը:
- «Երջանիկ եմ» երգը:
- Իմ կյանքի ամենակարևոր մարդիկ։
- Ընտանիքիս անդամները, մորաքույրս ու ընկերներս:
- Ի՞նչն էր առավել բարդ Ձեզ համար։
- Բոլորին ի սրտե ներելու ունակություն ձեռք բերելս:
- Ի՞նչ գույն ուներ անցնող տարին։
- Ոսկեգույն:
- Այս տարվա ո՞ր իրադարձությունը կուզենայիր միշտ հիշել։
- Իսպանիայում հանգիստս:
- Ո՞ր բառն ես առավել շատ օգտագործել այս տարի:
- Հնդիկ :)
- Այս տարի կատարած ամենաանմիտ գնումը։
- Անմիտ գնումներ չեմ արել:
- Այս տարին հրաշալի էր, որովհետև...
- Շատ ինքնուրույն քայլեր եմ արել, որոնք համարում եմ իմ ձեռքբերումները:
- Ո՞ւմ ես գրկել գիշերները։
- Իմ արջուկին:
- Ունեցե՞լ ես այնպիսի զրույց, որը գլխումդ ամեն ինչ տակնուվրա է արել։
- Այսօր այնքան խնդիրներ կան, որ այդ պահին, որ խնդրին էլ բախվեմ, դրա լավագույն լուծումը կտամ:
- Ի՞նչ նոր գործ ես նախաձեռնել 2014թ-ին:
- Երկու բենդ ունեմ, որոնցից մեկի հետ միայն ջազզ ոճի երգեր ենք երգում, մյուսի հետ՝ հիթային երգեր: Նրանք իմ հպարտությունն են:
- Ի՞նչի մասին ես երազում։
- Հիմնել մեծ, բարեգործական դպրոց:
- Ի՞նչն ես համարում տարվա ամենակարևոր ձեռքբերում։
- Հոգևոր երաժշտության դասերի լրացումը:
- Անցնող տարին մինչև այսօր՝ մեկ բառով։
-Շնորհակալ եմ:
- Բոլոր ծրագրած պլաններն իրականացրե՞լ ես։
- Բոլորը չէ: Ժամանակն իրոք չէր հերիքում ինձ:
- Քանի՞ նոր ընկեր ես ձեռք բերել այս տարի։
- Մի շարք նոր, լավ մարդկանց հետ եմ ծանոթացել: Քանակ ասել չեմ կարող:
- Ո՞ւմ ես օգնել այս տարի։
- Բարեգործական մի շարք միջոցառումների եմ մասնակցել: Բայց թե իմ խորհրդով ում եմ օգնել` դժվարանում եմ ասել:
- Ի՞նչ գործեր ես հետաձգել հաջորդ տարվա համար։
-Նոր երգերի ձայնագրումը: Նոր տեսահոլովակիս մոնտաժը:
- Ինչի՞ ես ուզում հասնել նոր տարում։
- Լավագույնին, առավելագույնին :)
Ներկայացրեց Մերի Պողոսյանը