Մոդել Սեդա Սերոբյանն ամռանը BRAVO.am-ի ֆոտոշարքում ներքնազգեստով լուսանկարվելուց հետո կրկին ներկայանում է մեր ընթերցողներին` այս անգամ տոնական զգեստներով:
Ամանորն իմ ամենասիրելի տոնն է: Այն ինձ համար իրական հեքիաթ է: Սիրում եմ դիմավորել ընտանիքիս հետ, իսկ հետո արդեն նշել ընկերներիս շրջապատում: Սիրում եմ պարել տարեմուտին:
Դեկտեմբերի 20-ից սկսում եմ նվերներ գնել հարազատներիս համար: Ընտրում եմ զգեստս, որը պետք է կրեմ, համապատասխան աքսեսուարներ, որոշում եմ սանրվածքս, դիմահարդարումս: Նորաձեւությանը միշտ եմ հետեւում, իսկ Նոր տարվա գիշերը կրելու եմ մայրիկիս նվիրած զգեստը:
Շարունակությունը` այստեղ: