Bravo.am-ը գրում է .
«Անահիտ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը երեկ` դեկտեմբերի 27-ին, բարձրացել է մեծ էկրան: «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն»-ը երաժշտական մուլտֆիլմը ստեղծել է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով, կարգախոսն է` «Այսօր արքա ես, վաղը՝ ո՞վ գիտի»:
Շուրջ 1 ժամ 20 րոպե տեւողությամբ մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են դեռեւս 2010 թվականին եւ պահանջվել է շուրջ 5 տարի է այն իրականացնելու անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան:
Հերոսներին հնչյունավորել են Խորեն Լեւոնյանը/Վաչագան/, Նազենի Հովհաննիսյանը/Անահիտ/, Հրանտ Թոխատյանը/Սերոբ/, Ռաֆայել Քոթանջյանը/Ազար/, Մկրտիչ Արզումանյանը/Անդոկ ձի/, Շուշան Պետրոսյանը/Շուշան/, Դավիթ Բաբայանը/Էնվեր/, Վարդան Զադոյանը/Զանգի, Պետրոս/ և այլք:
Շարունակությունը` այստեղ: