Life.panorama.am-ը զրուցել է երգիչ Նարեկ Բավեյանի հետ, ով վերջին ամիսներին նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում: Նա ապրիլի 5-ին, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» մեկնաբանների, լրագրողների ու հեռուստաաստղերի հետ միասին մեկնել էր Լեռնային Ղարաբաղ, բայց արդեն Երեւանում է, քանի որ նրա խոսքերով՝ հարկավոր է հեռուստաընկերությունների աշխատակիցները միմյանց փոխարինեն.

 

«Ես երեկ եմ վերադարձել Ղարաբաղից, քանի որ չէի կարող ավելի երկար մնալ. Նոր աշխատակիցներ էին գալիս ու այնտեղ հնարավոր չէր բոլորին տեղավորել, ապահովել սնունդով եւ այլն, ուստի պետք է միմյանց փոխարինեինք»,- նշեց Նարեկ Բավեյանն, ով երկու օր անցկացրեց Արցախում:

 

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են անցել Ղարաբաղում անցկացրած օրերը, Նարեկը  շեշտեց.

 

«Մենք գնացինք Արցախ ու դրա իմաստը կայանում էր նրանում, որ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» անձնակազմը իր աշխատանքը տեղափոխում է Ղարաբաղ. այն, ինչ մենք պետք է անեինք այստեղ, որոշեցինք իրականացնել այնտեղ՝ լինելով արցախցիների եւ մեր զինվորների կողքին: Մենք բոլորին հորդորում էինք գալ Արցախ, քանի որ հիմա այնտեղ բոլորիս կարիքը կա, ճիշտ է՝ առաջին գծում բոլորիս կարիքը չկա եւ թույլ էլ չեն տա ամեն ցանկացողը բարձրանա դիրքեր, այսինքն՝ մենք կոչ չէինք անում, որ մարդիկ գան ու զենք վերցնեն, կռվեն.  պատերազմի ժամանակ ժողովրդի կողքին լինելը միայն զենքով չէ չափվում: Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ովքեր չեն գնում Ղարաբաղ, կոնկրետ մենք որոշեցինք գնալ, քանի որ նույն ադրբեջանցիներին ուզում էինք ցույց տալ, որ հայը վախկոտ չէ ու նրա սպառմանը, թե կռմբակոծեն Ղարաբաղը, հայը ոչ թե փախավ, այլ ընդհակառակը՝ բոլոր քաղաքներից եկան  ու տեղակայվեցին Արցախում: Մեր գնալու հիմքում այս իմաստն էր ընկած, մենք ապացուցեցինք, որ վախկոտ չենք, քաջ ենք ու համախմբված, մենք պատրաստ ենք լինել ամենաթեժ գոտում, բայց լինել միասին»:

 

Շարունակությունը` այստեղ: