Bravo.am-ը գրում է.
Տարիներ շարունակ Ամանորն առանձնակի ոգեւորությամբ չդիմավորելուց հետո Աննա Խաչատրյանը նախապատրաստվում է 2015 թվականի տարեմուտին` հավատալով, որ ինչպես դիմավորի, այնպես էլ կանցնի ողջ տարին: Նա գնել է նոր տոնածառ, որը զարդարել է եղբոր եւ մայրիկի հետ.«Մեծ հաճույքով գնել եմ տոնական պարագաներ ու ձնեմարդուկներ, բայց տոնածառը հիմնականում զարդարել ենք մեր մանկության ապակե խաղալիքներով: Կախել ենք նույնիսկ հայրիկիս մանկության խաղալիքներից, որոնց շատ խնամքով ենք վերաբերվում»:
Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ Նոր տարին ընտանիքի հետ կդիմավորի, որից հետո կերգի ժամանցի երկու վայրում.«Այս անգամ ինձ համար աննախադեպ է, քանի որ նախորդ տարիներին ժամը 22:00-ից տանը չեմ եղել եւ հիմնականում դիմավորել եմ ճանապարհներին»:
Շարունակությունը` այստեղ: