1. Լեդիները չեն կրում չափից դուրս կարճ զգեստ և խորը բացվածքով դեկոլտե:
2. Լեդին ծամոն չի ծամում և երբեք չի հայհոյում:
3. Լեդին հասարակական վայրերում չի դիմահարդարվում:
4. Լեդին միշտ շատ կազմակերպված է և ոչ մի տեղ չի շտապում ու չի ուշանում:
5. Նա կարողանում է կառավարել իր էմոցիաները և երբեք «հունից դուրս չի գալիս»:
6. Լեդին չի բամբասում և գլուխ չի գովում:
7. Լեդին հասարակական վայրերում երբեք սեռական կյանքի մասին չի խոսում:
8. Լեդին բարեհամբույր է բոլորի հետ :
9. Նա չի ծխում և ալկոհոլ չի օգտագործում, կամ էլ միայն հատուկ առիթների ժամանակ շատ քիչ:
10. Լեդին տղամարդկանց ձեռնոցների նման չի փոխում:
11. Լեդին առաջին հանդիպման ժամանակա երբեք չի հետաքրքրվում տղամարդու աշխատավարձով:
12. Լեդին տղամարդու հետ ֆիզիկական մտերմության միանգամից չի համաձայնվում:
13. Նա երբեք շատ չի խոսում և կարողանում է լսել:
14. Լեդին տղամարդու հետ հավասարություն չի փնտրում:
15. Լեդին հպարտ է, բայց ոչ գոռոզ:
16. Լեդին երբեք առաջին քայլը չի անում, նա սպասում է, որ դա տղամարդն անի:
17. Նա կարողանում է իր սխալներն ընդունել:
18. Լեդին թույլ չի տալիս իրեն վեճեր, հիստերիկ նոպաներ և նմանատիպ տհաճ բաներ:
19. Յուրաքանչյուր լեդի անկասկած ունի իր անհատական ոճի զգացումը, կյանքի հանդեպ վերաբերմունքը, որը չի լքում նրան ոչ մի դեպքում:
20. Կյանքի ոչ մի իրավիճակում լեդին չի կորցնում իր կանացիությունը: