«Անահիտ» մուլտֆիլմի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Հետաքրքիր է, որ մանուկների համար նախատեսված այս մուլտֆիլմն աժիոտաժ է առաջացրել ոչ միայն փոքրիկների, այլև երիտասարդների շրջանում:

 

 

«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Հրանտ Թոխատյանը, Շուշան Պետրոսյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը:  Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, Ինգա Արշակյանը և «Ակունք» ազգագրական համույթը:

 

 

Մուլտֆիլմի ստեղծագործական կազմը վերջերս հայտարարել էր նկարչական մրցույթ, որի հաղթող երեխաները հնարավորություն ստացան ձայնագրման ստուդիայում ականատես լինել, թե ինչպես են հայտնի դերասանները վերածվում մուլտհերոսների՝ օրինակ՝ Մկրտիչ Արզումանյանը խոսում է Անդոկի ձայնով, Նազենի Հովհաննիսյանը վերածվում է Անահիտի, Խորեն Լևոնյանը՝ Վաչագանի:

 

 

«Շարմ» հոլդինգից հայտնում են, որ երեխաներին այնքան էր դուր եկել հնչյունավորման ընթացքը, որ չէին ցանկանում հեռանալ ստուդիայից: Նրանք խնդրել են, որ  ռեժիսոր Դավիթ Սահակյանցը պատմի, թե ինչպես է սովորական նկարը վերածվում մուլտհերոսի:

Հաղթող երեխաները ներկա կլինեն նաև  մուլտֆիլմի պրեմիերային, որը կկայանա շատ շուտով :)

 

 

 


ESem.am