Մազերը մեր կերպարի կարևորագույն մասն են, նրանք կարող են շատ բան պատմել տիրուհու մասին։ Այս դեպքում չափազանց կարևոր է մազերի առողջությունը:

 


Մազերն ամրացնելու պարզ միջոցները հասանելի են ցանկացածին։ Եթե մազաթափության խնդիր ունես,ապա կարող ես մազարմատներդ ամրացնելկեֆիրով կամ սոխի հյութով։


Կեֆիրով դիմակ մազերի համար. տնական յուղոտ կաթից կեֆիր պատրաստիր (խանութից գնված պետք չէ), հետո մազերին ամբողջ երկայնքով կեֆիր քսիր՝ արմատներից մինչև ծայրերը։ Մեկ ժամ անց դիմակը լվա տաք ջրով։ Այս գործողությունը շաբաթական երկու անգամ առանց ընդհատումների կատարելու դեպքում մազերի արմատները նկատելիորեն կամրանան եւ ամբողջ երկայնքով գեղեցիկ ու փայլուն տեսք կունենան։