Աշնանը մազերն ավելի շատ խնամքի կարիք ունեն քան մնաց եղանակներին: Սառը քամին և եղանակային անբարենպաստ պայմանները նպաստում են, որ մազերը լինեն անառողջ վիճակում, ուստի շատ կարևոր է խնամել և ամրացնել վարսերը: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի դիմակների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն, որպեսզի Ձեր մազերը գերազանց տեսք ունենան ցանկացած եղանակի:
Դիմակ' դդումով: Դդումի մի կտոր դրեք բլենդերի մեջ և ստացեք դրանից հյութ: Ստացված հյութի վրա լցրեք 2 թեյի գդալ ցանկացած կոսմետիկ յուղ: Լավ խառնեք եղածը, քսեք չոր մազերին' թողնելով' մնա 40 րոպե, որից հետո լվացրեք շամպունով:
Դիմակ' խնձորով: Վերցրեք մեկ խնձոր և այն անցկացրեք քերիչով, հետո քամեք' այդ զանգվածից հյութ ստանալով: Վրան ավելացրեք 1 թեյի գդալ մեղր, նույնքան ձիթապտղի յուղ և մեկ ձվի դեղնուց: Նորից լավ խառնեք և քսեք մազերին' էլի 40 րոպե' հետո լվացեք տաք ջրով ու շամպունով:
Դիմակ' չիչխանի յուղով: 1 ճաշի գդալ չիչխանի յուղը խառնեք 1 ձվի դեղնուցի և 1 թեյի գդալ մեղրի հետ: Զանգվածը քսեք մազերին' թողնելով 30 րոպե:
Դիմակ' սեխով: Վերցրեք մի կտոր սեխ և բլենդերի օգնությամբ ստացեք հյութ: Հյութի վրա ավելացրեք կես հատ ճզմած բանան և 1 ձվի դեղնուց: Ստացվածը քսեք մազեին և լվացրեք 30 րոպե հետո:
Սիրելի լեդիներ, հետևեք մեր խորհուրդներին և մշտապես կունենաք առողջ ու փարթամ մազեր: