Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երիտասարդ գեղեցիկ հեռուստա-ռադիո հաղորդավարուհի Լիլի Հովերն է: Հեռուսադիտողը նրան ճանաչում է «Արմենիա» հեռուստաընկերության «Եղանակի տեսությունից», ռադիոունկնդիրը՝ Ռադիո ջան-ի եթերում հնչող «Թոփ 10»-ից: Սակայն, քչերը գիտեն, որ Լիլին իրականում այլ մասնագիտություն ունի: Հարցազրույցներից գրեթե միշտ խուսափող հաղորդավարուհին մեզ հետ կիսվեց մի շարք «գաղտնիքների» մասին:


-Լիլի, գուցե բազմիցս հնչած, բայց մեկ հարց եմ ուզում Ձեզ տալ. Ինչո՞ւ  Հովեր, դա ազգանվան կրճա՞տ տարբերակն է:


-Այո, ես Հովհաննիսյան եմ: Այն ժամանակ, երբ ես ռադիո ոտք դրեցի, Լիլիներ շատ կային: Որոշեցինք տարբերվելու համար Հովեր կեղծանունը վերցնել:Հիմա բոլոր Լիլիները դաշտում չկան, բայց մնաց կեղծանունս, որն ինձ հաջողություններ է բերում:

 

-Այժմ աշխատում եք և՛ ռադիոյում, և՛ հեռուստատեսությունո՞ւմ:


-Այո, դրանք հիմնական զբաղվածություններս են: Մեկտեղ նաև փորձում եմ դեպի մարկեթինգ-փիարի ոլորտ նոր ուղիներ գտնել: Երևանի պետական համալսարանում այժմ ստանում եմ իմ 3-րդ մասնագիտությունը, որը կարծում եմ անպայման կօգտագործեմ:

 

-Իսկ ո՞րն է Ձեր բուն մասնագիտությունը:


-Վավերագրող-կինոռեժիսոր եմ:

 

Շարունակությունը` այստեղ