Նորաձև հագնվելուց բացի պետք է կարողանալ նաև նորաձև և գեղեցիկ դիմահարդարվել: ESem.am-ը քեզ է ներկայացնում այս աշնան դիմահարդարման 5 գլխավոր թրենդները:)

«Բեմբիի» աչքեր

Արտահայտիչ աչքերն ու էլ ավելի արտահայտիչ  թարթիչներն այս սեզոնին կրկին նորաձև են: Այս կերպարով 60-ականներից հայտնի է Բրիջիդ Բարդոն, այնպես որ, կարող ես օրինակ վերցնել նրանից: Եթե ունես խիտ թարթիչներ, պետք չէ դիմել արհեստական թարթիչների օգնությանը, փոխարենը` թարթչաներկով լավ ներկիր դրանք, այնուհետև մի փոքր դիմափոշի քսիր թարթիչներիդ ծայրին և կրկին թարթչաներկով ներկիր թե՛ վերևի, թե՛ ներքևի թարթիչներդ:

 

 

Ուշադրությունը` հոնքերին

Բնական տեսք ունեցող հաստ հոնքերը վերջին շրջանում գլխավոր թրենդներից մեկն են: Սակայն այս աշնանը նորաձև են նաև գունաթափված հոնքերը: Եթե համարձակ ես, կարող ես փորձել այս նորամուծությունը, բայց չմոռանաս արտահայտիչ ներկել աչքերդ, որպեսզի դեմքդ գունատ չլինի:

 

Այն աղջիկները, ովքեր բնության կողմից օժտված չեն հաստ հոնքերով, կարող են դրանք դարձնել սուպերնորաձև մատիտի օգնությամբ: Հոնքերի մատիտ գնելիս ուշադրություն դարձրու, որ այն լինի փափուկ և հնարավորինս մոտ հոնքերիդ բնականին գույնին: Չմոռանաս գնել նաև փոքրիկ սանր, որպեսզի տարածես մատիտի գծերը:

 

 

Smoky lips 

Լեգենդար smoky eyes-ին այս տարի փոխարինելու են գալիս smoky շուրթերը` բնականին մոտ, մի փոքր «մաքրված» շրթներկ. եթե ընտրում ես դիմահարդարման այս ձևը, ուրեմն հրաժարվիր շուրթերն ընդգծող մատիտից, որքան փափուկ է շուրթերի գիծը` այնքան լավ: Շրթներկը կարող ես տարածել մատիդ օգնությամբ, քանի որ շրթունքներդ պետք է այնպիսի տեսք ունենան կարծես ամբողջ գիշեր ուրախացել ես:) Չպետք է տպավորություն լինի, թե հենց նոր ես դուրս եկել դիմահարդարի մոտից: Դիմահարդարման այս տեսակին անվանում են նաև «Համբուրած շուրթեր» :)

 

 

Դեմքի կոնտուրավորում 

Այս տարվա ամենանորաձև make up-ներից մեկը բնական դիմահարդարումն է, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ պետք է միայն լվացվես և դուրս գաս տանից:) Այսպիսի դիմահարդարում ստանալու համար կատարում ենք դեմքի կորեկցիա` բաց և մուգ տոնային քսուքների օգնությամբ: Դրա համար պետք է իմանալ դեմքիդ թերություններն ու առավելությունները, օրինակ կլոր դեմք ոնեցողները պետք է մուգ գույնի քսուք օգտագործեն այտերի, ճակատի և ծնոտի հատվածում` երկարացնելով դեմքը: Դիմահարդարման այսպիսի հնարք օգտագործում են շատ մոդելներ և աստղեր, այդ իսկ պատճառով հաճախ նախանձելի տեսք են ունենում :)

 

 

Գունավոր սլաքներ 

Թեև հայերիս աչքը սովոր չէ վառ գունավոր դիմահարդարման, համաշխարհային նորաձևության մեջ այն ունի իր ամուր դիրքը: Վառ գույներն աշնանը ջերմություն և բարձր տրամադրություն են հաղորդում: Սլաքների փոխարեն կարող ես օգտագործել նաև վառ գույների ստվերաներկ` աչքի երկարությամբ: Գուցե հայ հայտնիներն էլ այս սեզոնին սկսեն օգտագործել նման դիմահարդարում, որպեսզի այդ միտումը գրավի նաև երիտասարդ աղջիկներին:)

 


By Tina