Շատ կանայք պարզապես չեն պատկերացնում իրենց կյանքն առանց դիմահարդարման։ Այնուամենայնիվ, ամեն օր դիմահարդարում կրելը կարող է ժամանակատար լինել։ Բացի այդ, շատ կանայք այնքան են սովորում իրենց դիմահարդարված դեմքին, որ անգամ կողքի խանութից հաց գնելու կամ աղբը թափելու դուրս չեն գալիս առանց դիմահարդարման։ Դիմահարդարումից վերջնականապես հրաժարվել դժվար ու անգամ ավելորդ քայլ է, սակայն կարելի է գոնե շաբաթը մի քանի օր ազատություն տալ մաշկին ու չծանրաբեռնել այն ավելորդ քսուկներով ու ներկերով։ Այս մի քանի պարզ խորհուրդները կօգնեն քեզ գեղեցիկ տեսք ունենալ առանց դիմահարդարման։
1. Մի փետեք Ձեր հոնքերը
Որոշ կանայք չեն կարողանում կանգ առնել, երբ սկսում են հոնքերը հանել։ Հիշեք, որ հավ չեք փետրահան անում, այլ պարզաապես շտկում եք Ձեր սեփական հոնքերը։ Պետք է հեռացնել միայն ավելորդ մազերը, ոչ թե հոնքն ամբողջությամբ։ Եթե, այնուամենայնիվ, արդեն հասցրել եք փչացնել Ձեր հոնքերը կամ պարզապես ցանցառ հոնքեր ունեք, Դուք կարող եք հոնքերի գույնի մատիտով լցնել ցանցառ մասերը ու գեղեցիկ ձև տալ հոնքերին։
2. Ամեն առավոտ և ամեն գիշեր լվացեք դեմքը ջրով
Սա մաշկի խնամքի, ինչպես նաև հիգիենայի ամենատարրական կանոնն է, որը սակայն հաճախ անտեսվում է կանանց կողմից։ Ոչ մի դիմահարդարում քեզ չի օգնի, եթե ալարում ես անգամ կանոնավորապես դեմքդ լվանալ։
3. Օգտագործեք մաշկը խոնավեցնող քսուկներ
Առողջ և երիտասարդ մաշկ ունենալու համար լվացվելուց անմիջապես հետո օգտագործեք խոնավեցնող քսուկներ։ Ցավոք, շատ խոնավեցնող քսուկներ կարող են հակառակ արդյունքը տալ։ Եթե տվյալ խոնավեցնող քսուկը չհմապատռասախնի քո մաշկին, մաշկդ կարող է յուղոտել ու սկսել փայլել։ Խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի խոնավեցնող քսուկ, որում արևապաշտպան գործոնը (SPF) 30 է։
4. Տուշի փոխարեն վազելին օգտագործեք
Կարելի է պարզապես մատներով վազելինը քսել թարթիչներին, սակայն եթե ուզում եք ավելի արտահայտիչ դարձնել թարթիչները, լավ լվացեք տուշի խոզանակը, ապա թաց խոզանակի վրա տարածեք վազելինը, ապա խոզանակով վազելինը քսեք թարթիչներին ճիշտ այնպես, ինչպես տուշն եք քսում։
5. Շրթունքների բալզամի փոխարեն կոկոսի յուղ օգտագործեք
Կոկոսի յուղը լայն տարածում ունի կոսմետոլոգիայի մեջ։ Այն օգտագործվում է տարբեր քսուկներ պատրաստելու, դիմահարդարումը մաքրելու, ինչպես նաև շրթունքների ճաքերը վերացնելու համար։ Այնուամենայնիվ, այն կարելի է քսել նաև միանգամայն առողջ շրթունքներին՝ դրանց ավելի հյութեղ տեսք տալու համար։ Կոկոսի յուղը խոնավեցնում է շրթունքները և փայլ հաղորդում դրանց։
6. Օգտագործեք բուսական հիմքի վրա պատրաստված մաքրող միջոց
Եթե քիմիական բաղադրությունը խիտ լինի մաքրող միջոցի մեջ, ապա այն կչորացնի մաշկդ։ Եթե տևական ժամանակ օգտագործես այդպիսի մաքրող միջոց, մաշկդ աստիճանաբար կարող է թեփոտել։ Հիշիր, որ անգամ ամենալավ մաքրող միջոցը ցանկալի արդյունքը չի տա, եթե այն չի համապատասխանում քո մաշկի տեսակին։ Ինչպե՞ս պարզել, թե արդյոք այս կամ այն միջոցը համապատասխանում է քո մաշկին։ Դա պարզելու ամենահավաստի միջոցը փորձելն է։ Անշուշտ, մաքրող միջոցների մեծ մասի վրա գրվում է «Յուղոտ մաշկի համար», «Չոր մաշկի համար» և այլն, սակայն յուղոտ մաշկի համար նախատեսված միևնույն միջոցը կարող է միևնույն արդյունքը չտալ յուղոտ մաշկով երկու կանանց։
7. Առողջ սնունդ օգտագործեք
Առողջ մաշկ ունեցող կանայք ստիպված չեն լինում քսուկների օգնությամբ ծածկել մաշկի թերությունները, քանի որ դրանք կամ աննշան են, կամ առհասարակ չկան։ Առողջ մաշկ ունենալու նախապայմանն առողջ սննդակարգն ու հանգիստ նյարդերն են։ Փորձեք Ձեր սննդակարգը հարստացնել մրգերով ու բանջարեղեններով։ Այս հոդվածը կօգնի Ձեզ ճիշտ սննդակարգ կազմել։