Երգչուհի Սիլվա Հակոբյանը վաղը նոր տեսահոլովակ կներկայացնի իր լսարանին, որի նախապատմության բացառիկ մանրամասները վստահել է ESem.am-ին:) «Մամա ջան, պապա ջան» կոչվող երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումն արել է Էդգար Հակոբյանը:  

 

Երգը բավականին հուզիչ նախապատմություն ունի:) «Քանի որ ժամանակին հայրս փախցրել է մայրիկիս, նրանք օրինական ամուսնացած չէին, և մենք որոշեցինք նրանց ամուսնության 30 ամյակին անակնկալ հարսանիք կազմակերպել նրանց համար:)»,- ասաց Սիլվան՝ հավելելով, որ ամեն բան կազմակերպել են մտերիմների նեղ շրջանակով:  Օգնության են հասել նաև հոր երկու մտերիմ ընկերը, որոնցից մեկն ապրում է Կրասնադարում, մյուսը՝ Արմավիրում:

 

 

Ամուսնության տարեդարձի նախօրեին նրանք դիմավորել են հոր՝ Կրասնադարում ապրող ընկերոջը, սակայն երբ պրն Հակոբը զանգել է  նրան ու ասել, որ ցանկանում է  միջոցառում կազմակերպել ամուսնության օրվա կապակցությամբ, ընկերը պատասխանել է, թե շտապ գործեր են առաջացել ու պետք է մեկնի Մոսկվա, Արմավիրում բնակվող ընկերն էլ ասել է, թե հիվադ է, չի կարող գալ: «Հայրս շատ էր նեղվել, իրեն լքված ու միայնակ էր զգում: Խղճիս ազդում էր, սակայն անակնկալը չէի կարող բացահայտել:)»,- նշեց Սիլվան՝ հավելելով, որ ծնողներին եկեղեցի հասցնել օգնել է երգիչ Սարգիս Ավետիսյանը: «Նրան խնդրեցի «կնքվել»՝ մեր ծրագիրն իրագործելու համար ու համաձայնեց:

 

Զանգեց հայրիկիս, ասաց, որ ցանկանում է՝ կնքվել ու խնդրեց, որ հայրս ու մայրս լինեն իր կնքահայրն ու կնքամայրը: Հայրս համաձայնեց,- հիշեց նա ու ավելացրեց,- ծնողներիս համոզմամբ՝ գնում էինք Սաքոյի կնունքին, մայրիկիս ոչ մի կերպ չկարողացա համոզել, որ զգեստ հագնի, քանի որ ցուրտ էր, իսկ նա շատ մրսկան է: Երբ հասանք եկեղեցի, ծնողներս ապշեցին՝ տեսնելով, որ այնտեղ իրենց ընկերներն ու հարազատներն են: Հայրիկս նայեց ընկերոջն ու ասաց՝ բա ասում էիր Մոսկվա... :)»: Հենց այդ ընկերոջ քավորությամբ էլ երգչուհու ծնողներն օրհնություն են ստացել եկեղեցում:)

 

 

Սիլվայի փոխանցմամբ՝ իսկական հայկական հարսանիք էին կազմակերպել՝ հարսանյաց սրահից քող էին վերցրել, տարոսիկներ, մատանիներ, տորթ էին պատվիրել, հրավառություն արել :) Ներկաները տոնը շարունակել են ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ էլ Սիլվան ծնողներին է հանձնել հաջորդ անակնկալը՝  CD-ի տեսքով:) «Նվիրեցի «Մամա ջան, պապա ջան» երգը: Չնայած պարային երգ է, բոլորս շատ հուզված էինք ու հոնգուր-հոնգուր լացելով՝ երջանկության արցունքներով էինք լսում այն»,- ասաց երգչուհին՝ ավելացնելով, որ այդ տեսարանները նկարահանվել են և ընդգրկված են տեսահոլովակում:

 

 

Սիլվան պատմեց, որ նոր տեսահոլովակում ընդգրկված են ծննդավայրում՝ Վայքում ունեցած համերգի կադրերը, որոնք համեմված են հարսանիքի տեսարաններով, իր, քրոջ և եղբոր մանկության, ծնողների երիտասարդության լուսանկարներով: Տեսահոլովակում լինելու է Վայքում կայացած մենահամերգի ժամանակ հնչած կենդանի կատարումը: Տեսահոլովակի մտահղացումը ռեժիսոր Արսեն Երեմյանինն է: Այն պատրաստելու հարցում օգնել է նաև Սիլվայի ընկերը՝ Դավիթ Ազարյանը:

Առաջարկում ենք դիտել տեսահոլովակի թրեյլերը, իսկ պրեմիերային սպասել վաղը:)