17-ամյա Սառա Գրինուեյը տնային պայմաններում ինքն իրեն արհեստական եղունգներ է սոսնձել, իսկ արդեն հաջորդ օրը լուրջ ինֆեկցիայով հիվանդանոց է տեղափոխվել: Ձեռքը փրկելու համար բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա մատի վերին հատվածը:

 

«Ես խանութից եղունգներ ամրացնելու համար նախատեսված սոսինձ էի գնել: Ցանկանում էի որպեսզի եղունգներս լավ տեսք ունենային, սակայն, արդեն հաջորդ օրը մատս ուժեղ սկսեց ցավել: Հանելով արհեստական եղունգը՝ տեսա, որ այն սևականաչ էր դարձել»,- պատմել է Սառան:

 

Աղջիկն անմիջապես բժշկի էր դիմել, սակայն հակաբիոտիկները ոչ մի օգուտ չէին տվել, որից հետո նրան վիրահատել էին, գրում է Mail Online-ը:

 

Շարունակությունը` այստեղ: