«ТРИВА» խմբում ընդգրկված են լուսանկարիչներ Վլադիմիր Վորոբյովը, Վլադիմիր Սոկոլաեվը և Ալեքսեյ Տրոֆիմովը, ովքեր աշխատում էին անցյալ դարի 70–80-ականներին Կուզնեցկի մետալուրգիական կոմբինատում: Ի դեպ, նրանց լուսանկարներում հիմնարկի աշխատանքի ժամանակագրությունը շատ քիչ է տեղ գտել:

 

«Մենք ձեռքներս առանք ֆոտոխցիկը և ազատ ռեժիմով քայլում էինք փողոցում` անվանելով դա «ազատ որս» և չունենալով ոչ մի վերջնական նպատակ: Միայն այդ ռեժիմով աշխատելով էի ես վերադառնում նյութերով լրիվ լցված ժապավենով», — պատմում է Վլադիմիր Սոկոլաեվը` խմբի անդամներից մեկը:


Նրանց մի օր վռնդեցին աշխատանքից` կյանքի սոցիալիստական կերպը սևացնելու համար: Նրանք ստիպված էին ոչնչացնել արխիվների մի մասը, որից հետո նրանք սկսեցին ազատորեն զբաղվել լուսանկարչությամբ: 


Առաջարկում ենք դիտել լուսանկարներ, որոնք ընդհանրապես չեն հրապարակվել մինչև վերջերս:

 

 

ussrbanned01 Фотографии, за которые авторов уволили с работы

«Ձյունը` կոքսի մարտկոցի վրա», «Կոքսոքիմ» կոմբինատ, 1979 թ-ի նոյեմբերի 27:

ussrbanned02 Фотографии, за которые авторов уволили с работы

«Մասլենիցայի տոնը հանքափորերի մոտ», Նովոկուզնեցկ, 1984 թ.

ussrbanned03 Фотографии, за которые авторов уволили с работы

«Սառույցի սփռումը «Մետալուրգ» մարզադաշտում», Նովոկուզնեցկ, 1984 թ-ի փետրվարի 11:

ussrbanned04 Фотографии, за которые авторов уволили с работы

«Նորածնի  գրանցման հանդիսավոր արարողությունը», Կենտրոնական շրջանի ՔԿԱԳ մարմին, 1983 թ-ի հոկտեմբերի 1:

ussrbanned05 Фотографии, за которые авторов уволили с работы

«Արդյունաբերական ապրանքների առևտրի քաղաքային բաժնի մարմնամարզության մրցումները», Սիբիր, Նովոկուզնեցկ, № 62 դպրոց, 1983 թ-ի ապրիլի 10: 

ussrbanned06 Фотографии, за которые авторов уволили с работы

«Էլեկտրատեխնիկ` կոքսային մարտկոցի վրա», Նովոկուզնեցկ, 1980 թ:

ussrbanned07 Фотографии, за которые авторов уволили с работы

«Սատկած հավի ստորացումը»

ussrbanned08 Фотографии, за которые авторов уволили с работы

«Ջենթլմենները հյուր են գնում», Նովոկուզնեցկ, 1980 թ.:

ussrbanned09 Фотографии, за которые авторов уволили с работы

«Կողքով անցնող երջանկությունը», Նովոկուզնեցկ, 1983 թվականի մայիսի 1: 

ussrbanned10 Фотографии, за которые авторов уволили с работы

«Ծննդատան միջանցքում. Կեֆիր` ծննդաբերությունից հետո», կլինիկական առաջին ծննդատուն, Նովոկուզնեցկ, Սիբիր, 1981 թվականի հունիսի 29:

 

ussrbanned11 Фотографии, за которые авторов уволили с работы

«Գրքի խանութ. բուկինիստական գրականության բաժին», Կիրովի փողոց, Նովոկուզեցկ, Սիբիր, 19823 թ-ի հունվարի 21:

ussrbanned12 Фотографии, за которые авторов уволили с работы

«Ծաղկեպսակ շան համար». երեխաները եկան դպրոց և տեսան մի շուն, որին որոշեցին ծաղիկներ նվիրել:

ussrbanned13 Фотографии, за которые авторов уволили с работы

«Ռեզինով խաղ»: Տոլյատիի փողոցներից մեկի բակում, 1985 թվականի մայիսի 9: 

ussrbanned14 Фотографии, за которые авторов уволили с работы

«Միայնակ` լոգարանում»: Քանի դեռ մի երեխային չոր տոտիկներ են հագցնում, մյուսն իր հերթին սպասում է լոգարանում: Մանկատուն  № 2, Նովոկուզնեցկ, 1981 թվականի մայիսի 29:

ussrbanned15 Фотографии, за которые авторов уволили с работы

Ռուսական զվարճանքի  մի տեսակ` «Ծխելը` գազի բալոնի վրա»:

ussrbanned16 Фотографии, за которые авторов уволили с работы

«Հերթում սպասող մարդիկ», Նովոկուզնեցկ, 1982 թ.