Life.panorama.am-ը գրում է.

 

Ես վաղուց արդեն դադարել եմ մամուլ կարդալ, դա եղավ այն բանից հետո, երբ լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե ես փոքրիկ մուկ եմ մտցրել քամակս, իսկ հետո շտապ օգնություն կանչել, որ նրան այնտեղից հանեն:

Իմ տարիքում շատ դժվար է սեքս-խորհրդանիշ լինել, ես չեմ կարող տարեց տարի համապատասխանել այդ տիտղոսին, միան այն պատճառով, որ ինձանից դա ակնկալում են:

Ամեն անգամ, երբ ինձ սեր են խոստովանում 18 տարեկան օրիորդները, ես մտածում եմ այն մասին, որ մեր աշխարհում ինչ-որ բան այն չէ:

Ռիչարդ Գիր. «Իմ տարիքում շատ դժվար է սեքս-խորհրդանիշ լինել…»

Ժամանակակից աշխարհում շատ կարևոր է հասկանալ մի բան. տեղեկությունների առատությունը չի երաշխավորում դրանց հավաստիությունը:

Ամերիկացի նախագահները պետք է հասկանան, որ ԱՄՆ-ը ամբողջ աշխարհը չէ:

Աշխարհը կառավարում են նրանք, ում մենք թույլ ենք տվել կառավարել:

Ես շատ հաջողակ եմ, շատերն արդեն մոռացության են մատնվել, իսկ ես դեռ հաջողության ալիքի վրա եմ:

Ես վատ պարող եմ, բայց լավ ձևացնել գիտեմ, ուստի ես կարող եմ ձևացնել, թե լավ եմ պարում:

Լավ է, որ ես ստիպված չեմ հացս վաստակել մարգախոտ կտրելով:

 

Շարունակությունը՝ այստեղ: