Լուսանկարիչ Գրեգ Անդերսոնը ներկայացրել է ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում անցկացվող ազգային բեղ-բորուք փառատոնի հաղթողներին և մասնակիցներին, ովքեր մրցում էին տարբեր անվանակարգերում, գրում է Daily Mail-ը:

Ազգային բող-մորուքները ներկայացնողների թվում էին Գարիբալդիի, Սալվադոր Դալիի, ինչպես նաև այլ հայտնիների մորուքները նմանակող մարդիկ ողջ աշխարհից:

Քառամյա մրցույթի մասնակիցներից մեկը, ով 12 մրցանակների դափնեկիր է դարձել նախորդ տարիներին, այս տարի ևս մասնակցել է փառատոնին:

Փառատոնի գլխավոր մրցանակի հաղթողն է դարձել Ֆլորիդայի բնակիչ Դևոն Հոլքոմը, ով աճեցրել 61 սմ երկարությամբ մորուք, որը մրցույթի ժամանակ ամրացված է եղել մետաղական քորոցներով:

 

Լուսանկարը` այստեղ: