Արդեն երկար տարիներ ջինսերը հանդիսանում են կականց և տղամարդկանց զգեստապահարանի անբաժանելի մասը: Ջինսերի հետ կապված բազում հետաքրքիր փաստեր կան: My Sales-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը:
1. “Indigo” գույնը հանդիսանում է ջինսային հագուստների հիմնական գունանյութը: Այս գունանյութով ներկումը թանկ հաճույք չէ, այդ պատճառով ի սկզբանե ջինսերը համարվել են ոչ թանկարժեք հագուստի տեսակ:
2. Ջինսերի արտադրության գյուտի իրավաբանական կրողն է համարվում Լիվայ Ստրոսսը, որը տեղափոխվելով Ամերիկա, իր անունը փոխեց Լեվի Ստրաուսի: Հենց իր մտահաղացումն է ջինսային կտորին տալ տաբատի այն ֆասոնը, որը այժմ համարվում է ամենահարմարը: Այսօրվա դրությամբ համաշխարհային հայտնի բրենդ համարվող Levi Straus & Co ընկերությունը տարեկան իրականացնում է 7 մլրդ դոլլարի վաճառք:
3. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում ջինսից տաբատները ձեռք բերեցին հատուկ հայտնիություն: Կան որոշակի տեղեկություններ այն մասին, որ ջինսեր կարող էին ձեռք բերել միայն պատերազմի մասնակիցները:
4. Դենիմի վերամշակման համար արտադրողները ծախսում են շուրջ 2 մլն դոլլար պեմզայի ձեռք բերման նպատակով, որը ներկրվում է Մեքսիկայից, Հունաստանից և Թուրքիայից:
5. Մինչ օրս ամբողջ աշխարհում արտադրվել է ավելի քան 2.500.000.000 զույգ կապույտ ջինսեր: