Դքսուհի Քեյթ Միդլթոնի և արքայազն Վիլյամի առաջնեկ երեխայի ամենահավանական անունները համարվում են Ալեքսանդրան և Ջորջը. տեղեկացնում է բրիտանական Ladbrokes գործակալությունը: Հավանականությունը, որ երեխան կկրի այդ անունները, գնահատվում է համապատասխանաբար 4-ը 1-ին և 10-ը 1-ին: Այլ հավանական անուններից են Վիկտորիան կամ Շառլոտան (6-ը 1-ին) և Էլիզաբեթն ու Դիանան (8-ը 1-ին):

Տղա երեխա ծնվելու դեպքում՝ Ջեյմս, Ֆիլիպ կամ Ալեքսանդր անունները 20-ը մեկի դիմաց հավանականություն ունեն:

Առաջարկվում են նույնիսկ ամենաանհավանական տարբերակները: Օրինակ, որ երեխային կանվանեն PSY՝ հայտնի կորեացի երգչի անունով: