Ռոք երգչուհի Ավրիլ Լավինը կրկին ամուսնացել է. նրա ընտրյալը 38-ամյա երաժիշտ Չադ Կրյուգերն է: Ընդ որում, իր հարսանեկան արարողության ժամանակ նա հագել է ոչ թե ավանդական սպիտակ զգեստ, այլ սև զգեստ: Ի դեպ, 38-ամյա Կրյուգերի համար սա առաջին ամուսնությունն է, Լավինի' երկրորդը: Հարսանեկան արարողությանը ներկա են եղել 110 հյուրեր: