Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը հերքել է իր հղիության վերաբերյալ տարածված բազմաթիվ լուրերը:
Անցյալ տարի ամռանը արտիստուհին դարձավ իր բոյֆրենդի` "Nickleback'' խմբի լիդեր Չադ Կրյուգերի օրինական կինը. մամուլում անմիջապես հայտնվեցին գեղեցկուհու հղիության մասին ասեկոսեներ, ում քաշն ավելացել էր և ով թաքցնում էր իր կլորացած բարեմասնությունները լայն զգեստի տակ: Ի դեպ, այս ասեկոսեները չեն լռում արդեն մեկ տարի. ամերիկյան ԶԼՄ-ները պարբերաբար հաղորդում են այն մասին, որ աստղը երեխայի է սպասում:
Սակայն օրերս Ավրիլը հայտնվել է Մեքսիկայի ծովափերից մեկում: Նա եղել է բիկինիով և կտրուկ կերպով հերքել է իր` «հետաքրքիր դրության» մեջ գտնվելու վերաբերյալ լուրերը:
Կանադացի աստղը ծովափնյա հանգիստը վայելում էր առանց իր ամուսնու, քանի որ այս ժամանակահատվածում նա հյուրախաղերով շրջում է «The Avril Lavigne Tour» համերգաշարի շրջանակներում: