27 ամյա երգչուհի Ալյոնա Լանսկայան , ով «Եվրատեսիլ 2013»-ին ներկայացնելու է Բելառուսիան, սկսել է հավաքել ճամպրուկները:
Նա իր հետ վերցնում է ոչ միայն բեմական հագուստներ, այլև սպիրտի մեծ քանակություն: Ինչպես հայտնել է այդ երկրի պատվիրակության ներկայացուցիչը, երգչուհին իր հետ վերցնելու է «Бульбаш» ֆիրմայի 100 շիշ օղի, որը արտադրվել է հատուկ Եվրատեսիլի համար: Նրանք նախատեսել են այն դարձնել մրցույթի լավագույն հուշանվերը: