Դերասանուհի Մոնիկա Բելուչին դարձել է Madame Figaro ամսագրի նոր համարի շապիկի հերոսուհին։ Նկարները հրապարակվել են սոցցանցերում։

58-ամյա Մոնիկա Բելուչին կեցվածք է ընդունել թափանցիկ բեժ տոպով, որի տակից կրել է մուգ բոդի։ Նկարահանումների համար նա հրաժարվել է դիմահարդարումից և մազերի հարդարումից։

2023 թվականի փետրվարին Մոնիկա Բելուչիին կասկածում էին ամերիկացի կինոռեժիսոր Թիմ Բարթոնի հետ սիրավեպի մեջ։ Պապարացիները նրանց լուսանկարել էին Փարիզում ժամադրության ժամանակ։ Հունիսի վերջին դերասանուհին հարցազրույց է տվել Elle France ամսագրին, որում հաստատել է, որ հանդիպում է ռեժիսորի հետ։