«The Kardashians» ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանն իր անձնական բլոգի հետեւորդների հետ կիսվել է պիլատես մարզումից լուսանկարներով։

44-ամյա Քորթնի Քարդաշյանը կեցվածք է ընդունել կիպ վարդագույն կոմբինեզոնով՝ ընդգծելով կլորացած որովայնը։ Հեռուստաաստղը ներկայացել է բնական կերպարում․ առանց դիմահարդարման եւ վարսահարդարման։

2232233311233-pic_32ratio_900x600-900x600-40149.jpg (133 KB)

«Նախածննդյան պիլատես գիշերազգեստով», - հրապարակումը մակագրել է Քարդաշյանը։

Հունիսի 17-ին հայտնի դարձավ, որ Քորթնի Քարդաշյանը չորրորդ երեխային է սպասում Blink-182 թմբկահար Թրեւիս Բարքերից, ում հետ նա ամուսնացած է 2022 թվականի գարնանից։ Հուլիսի սկզբին աստղի մտերիմներից մեկը Daily Mail-ի լրագրողներին ասել էր, որ Քորթնին մտադիր է միլիոններ վաստակել իր դեռեւս չծնված երեխայից: Նա պարզաբանել է, որ մոտ ապագայում աստղը նախատեսում է ընդլայնել իր Poosh եւ Lemme ապրանքանիշերի շարքերը՝ տեսականին ավելացնելով վերարտադրողական առողջության համար նախատեսված վիտամիններ, մանկական հագուստ եւ ապագա մայրերի ու նորածինների համար նախատեսված այլ ապրանքներ։