Քարդաշյանների ռեալիթիի աստղ Քորթնի Քարդաշյանը շարունակում է լուսանկարներ հրապարակել Հավայան կղզիներում իր հանգստից։ Նա լուսանկարները տարածել է սոցիալական ցանցերում։

Հղի Քորթնի Քարդաշյանը մի քանի օր է՝ ամուսնու հետ հանգստանում է օվկիանոսի ափին։ Նա սելֆի է արել սև լողազգեստով՝ որովայնի վրա բացվածքով։ 

Երկրպագուները քննադատել են նրան մեկնաբանություններում։ «Ինչու՞ հղիության ընթացքում նման հանդերձանք կրել», «Չափազանց սադրիչ կերպար», «Ինչու՞ ցույց տալ ստամոքսը յուրաքանչյուր լուսանկարում», «Քորթնի, ժամանակն է վերջ տալ նման լուսանկարներ հրապարակելուն», «Իսկ հղի կանանց կարելի՞ է ծովափին արևայրուք ընդունել», - գրել են նրա հետևորդները սոցիալական ցանցերում:

Հունիսի 17-ին Քորթնի Քարդաշյանը հայտարարեց, որ սպասում է իր չորրորդ երեխային Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերից, ում հետ ամուսնացած է 2022 թվականի գարնանից։ Քորթնին ամուսնուն շատ անսովոր ձևով է հայտնել հղիության մասին լուրը։ Աստղը Լոս Անջելեսում Blink-182-ի համերգին գնացել էր հսկայական պաստառով, որի վրա գրված էր. «Թրևիս, ես հղի եմ»: Տեսնելով իր կնոջը՝ Թրևիս Բարքերը բեմից ցատկել է Քորթնիի մոտ և համբուրել նրան։