Ռուս ռեփեր Մորգենշտերնն ամուսնությունից յոթ ամիս անց բաժանվել է կնոջից՝ Դլիարայից, ինսայդերները հայտնել են Peopletalk-ի տելագրամյան ալիքին։

«Մորգենն ու Դիլարան, իսկապես, բաժանվել են։ Ասում են՝ նրանց թիմը շոկի մեջ է, սակայն տեղեկատվությունը ճշգրիտ է»,- հայտնել է աղբյուրը։ Այդ եզրակացությանն են հանգել նաեւ զույգի երկրպագուները՝ ուսումնասիրելով Մորգենշտերնի նոր երգը։ Դրանում ռեփերն ակնարկել է հարաբերություններում խնդիրների մասին։

«Миллионы слов лезут наружу, но мы молча доедаем наш последний ужин, детка, ты знаешь, я тебе не нужен! Рок-звезда не может быть хорошим мужем»,- ասված է կոմպոզիցիայի տեսքտում։

Սիրահարներն ամուսնացել են նախորդ տարվա օգոստոսի 31-ին․ նրանք արարողությունը կազմակերպել են 90-ականների ոճով։ Ռեփերի հարսանիքը վարել է Քսենիա Սոբչակը։