«Դինգո Թիմը», «Թումո» դիզայն ստուդիան, AZD Production–ը, «Հաֆ-Հաֆ» խանութների ցանցը, «Փրո Փոուզ» բարեգործական կազմակերպությունըը ներկայացնում են «Հայտնիները հանուն անտուն կենդանիների» նոր նախագիծը: Նախագծի շրջանակներում հայտնիները կոչ են անում մարդկանց գնելու փոխարեն որդեգրել անտուն կենդանի: «Մի գնիր, որդեգրի՛ր» կարգախոսով նախագծի շրջանակներում հայտնիները լուսանկարվել են որդեգրման ենթակա կենդանիների, հիմնականում՝ շների հետ։ Կենդանիների հետ լուսանկարվել են երգիչ Էրիկը, DJ Vakcina-ն, երգչուհի Նարինե Դովլաթյանը, հայկական The Voice–ի մասնակից Այդին Դավուդին, ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը, երգիչ Նարեկ Բավեյանը, դերասանուհի Լալա Մնացականյանը և այլք։