Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ է կրում, վառ գույնի տոպ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն, իսկ ձեռքին վարդերի փունջ է։ Երգչուհու հրապարակումից պարզ է դառնում է, որ այն նվիրել է որդին՝ Արմանը։ «Որդիս իսկական տղամարդ է»,- այդ հեշթեգն է օգտագործել Անահիտ Սիմոնյանը։  

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Անահիտը կրում էր հետաքրքիր բացվածքով, դեղին երանգի տոպ, սպիտակ վերնաշապիկ, ինչն էլ համադրել էր գլխաշորի հետ։ Երգչուհին նախապատվություն էր տվել նուրբ շպարի, որն ընդգծել էր նրա շրթունքներն ու այտերը։ Հրապարակմանը կից Անահիտը հարց էր ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Ի՞նչն է ձեզ ավելի շատ հետաքրքրում․ գեղեցկության ոլորտը, սնուսնդը, թե նորաձեւությունը»։