Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարաված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում, նույն գույնի կաշվե բաճկոն։ Լուիզա Ներսիսյանն արձակել է գեղեցիկ հարդարված մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղերը։ «Ինչպես միշտ, հիասքանչ», «Գեղեցկուհի, աննկարագրելի, կարծես տիկնիկ»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Ավելի վաղ Լուիզա Ներսիսյանը ծննդյան օրվա առիթով շնորհավորել էր դերասանուհին Զառա Սակայանին։ Նա համատեղ լուսանկար էր հրապարակել Զառայի հետ ու գրել. «Ծնունդդ շնորհավոր։ Սիրում եմ քեզ շատ։ Բոլոր նպատակներդ թող իրականան»։