Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը, որը վերջերս նշանվել է, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ-սպիտակ հագուստ է կրում, նախապատվություն է տվել պարզ սանրվածքին։ Ռոզան մեղմ շպար է ընտրել, իսկ մեկնաբանություններում մեջբերել է Լյուդվիգ վան Բեթհովենի խոսքերը։ «Սիրտը. ահա բոլոր մեծ գործերի ճշմարիտ լծակը։ Լյուդվիգ վան Բեթհովեն»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին ներկայացել էր քնքուշ կերպարում։ Ռոզա Ֆիլբերգը մեղմ շպարով էր։ Նա սեւ վերնաշապիկ էր կրում, նույն գույնի կաշվե բաճկոն։  Կադրին կից նա ռուսերեն լեզվով գրել էր․ «Չեմ հաբերում, թե երբ եմ ներկայացնելու իմ նոր երգը»։