Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում տեղադրված կադրերում երգչուհին սեւ շապիկ է կրում։ Նա նուրբ վզնոց է ընտրել, արձակել մազերը, իսկ կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։ Մեկնաբանությունների հատվածում նա ակնարկել է նոր երգի մասին։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ցույց էր տվել սանրվածքը, որը վերջերս էր փոխել՝ սեւահերից վերածվելով շիկահերի։ Ռոզան սեւ հագուստ էր կրում եւ արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Երգիչ Մհերի քրոջ կերպարն, իսկապես, դուր էր եկել հետեւորդներին. նրանք շտապել էին հաճոյախոսություններ անել երգչուհուն։ «Շատ գեղեցիկ, նոր գույն, ձեզ շատ է սազում», «հիասքանիչ», «շքեղ»,- գրել էին նրանք։