Դիզայներ, դերասանուհի, մոդել Լիլի Մորտոն, որը հանդես է գալիս Women's Club նախագծում, իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է լողափնյա կրքոտ կերպարում։ Հրապարակված կադրերն արված են լողավազանի մոտ։  Լիլին կրում է համարձակ ոսկեգույն երանգի, թափանցիկ տոպ եւ տաբատ, ինչի տակից երեւում է նրա ներքնազգեստը։ Հրապարակմանը կից նա հետեւորդներից հետաքրքրվել է՝ գրելով․ «Առաջին, թե երկրորդը»։ Կերպարն ամբողջացրել է հանդերձանքի երանգի պայուսակն ու բարձրակրունկները։