Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում՝ ներկայանալով գրավիչ կերպարում։
Կադրում երգչուհին կրում է իր` «Anahitsimonyan fashion» ապրանքանիշի թափանցիկ բլուզ։ Հրապարակմանը կից Անահիտը խոսել է հայկական արտադրանքի որակի, դրան սատարելու մասին։
«Հայկական արտադրանքը ոչնչով չի զիջում արտասահմանյանին՝ մրցակցային է, բարձրորակ եւ մատչելի:
Մեզ համար կարեւոր է մշտապես կատարելագործվել՝ բարելավելով ապրանքների եւ ծառայությունների որակը:
Մենք պետք է խրախուսենք ու զարգացնենք հայկական արտադրանքը՝ օգտվելով մեր տեղական արտադրանքից», - գրել է նա։