Պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դե Սիլվան հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տվել, որ ամերիկացի սուպերմոդել Բելա Հադիդի դեմքն առավելագույնս մոտ է «ոսկե հատվածին»: Այդ մասին հայտնել է The Sun-ը:

Նա «ոսկե հատված» բանաձեւով հաշվարկել է մի քանի հայտնիների դեմքերի համամասնությունները՝ չափելով նրանց շրթունքների, քթի, կզակի, ճակատի եւ ծնոտի դասավորությունը:

Պարզվել է, որ Հադիդը իդեալական հարաբերակցությանը մոտ է 94,35 տոկոսով, ուստի վիրաբույժը նրան համարել է աշխարհի ամենագեղեցիկ կինը:

«Բելան բացարձակ հաղթողն էր, երբ դեմքի բոլոր բաղադրիչները չափվեցին ֆիզիկական կատարելության առումով,-հայտարարել է բժիշկը:- Նա ուներ կզակի ամենաբարձր ընդհանուր ցուցանիշը՝ 99,7 տոկոս: Իդեալական ձեւին չի բավականացրել ընդամենը 0,3 տոկոս»:

Երկրորդ տեղն զբաղեցրել է երգչուհի Բեյոնսեն (92,44 տոկոս), իսկ երրորդում՝ դերասանուհի Էմբեր Հերդը (91,85 տոկոս), որն, ինչպես պարզվել է, ունի ամենակատարյալ քիթը:

Տասնյակում տեղ են գտել նաեւ Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Քեյթ Մոսը, Սքարլեթ Յոհանսոնը, Նատալի Փորթմանը, Քեթի Փերրին եւ Կարա Դելեւինը: