Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը նոր լուսանկար է հրապարակել երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Անահիտն ու Լիլիթը, որոնք մտերիմ հարաբերություններ ունեն, ոճային կերպարում են։ Լիլիթը բաց գույնի հագուստ է կրում, վառ շպարով է եւ ոսկեգույն աքսեսուարներ է ընտրել՝ վզնոց եւ ժամացույց։ Անահիտ Սիմոնյանը նախապատվություն է տվել վանդակավոր հագուստին ու պարզ սանրվածքին։