Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է քնքուշ կերպարում։ Կարդում երգչուհին կրում է վառ կանաչ երանգի վերնաշապիկ, բաց վարդագույն սպորտային տաբատ։ Կերպարը համալրել է սպորտային գլխարկը։ Հրապարակմանը կից հմայիչ երգչուհին գրել է․ «Վերջապեեեես... Տորոնտոյում եմ, ու մինչ համերգի օրը 4 օր դեռ կա, բայց արդեն գրեթե բոլոր տոմսերը սպառված են։ Շատ ոգևորված եմ ու անհամբեր, կտեսնվենք ուրբաթ»։