Մեգան Մարքլը և արքայազն Հարին որոշել են որդու հետ ընտանեկան հանգստի մեկնել՝ Սասեքսի դքսուհու ծննդյան տոնից հետո։ Հստակեցվում է, որ զույգը փորձել է դա անել հնարավորինս գաղտնի։

Թագավորական զույգն Իբիցա է մեկնել։ Ամուսինները 5 օր մնացել են Բալեարյան կղզիներում։ Փոքրիկ գահաժառանգի համար դա առաջին հանգիստն է։

Իսպանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ընտանիքը ժամանել է մասնավոր ինքնաթիռով, մի քանի թիկնապահի ուղեկցությամբ։

Սակայն ԶԼՄ-ներին չի հաջողվել պարզել՝ կոնկրետ որտեղ է կանգ առել թագավորական զույգը։