Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։ Դերասանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին եւ ժպիտ պարգեւում հետեւորդներին։  

Այս անգամ հրապարակված լուսանկարում դերասանը վառ կերպարում է։ Նա դեղին պիջակ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի եւ լայնեզր գլխարկի հետ։ Դերասանը զարմացած հայացքով նայում է պայուսակին։ «Վարչապետի պորտֆելը...»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանը ռոբոտի կերպարում էր, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ոչ ռոբոտացմանը»։ Հետեւորդներին լուսանկարը դուր էր եկել, նրանք բազամաթիվ զվարճալի մեկնաբանություններ էին թողել՝ նշելով, որ դերասանը տաղանդավոր է։

 

 

 

NEWS.am STYLE-ին