Հաղորդավար Ավետ Բարսենյանը նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նրա հետ լուսանկար է հրապարակել Instagram-յան էջում ու ջերմ շնորհավորել։

«Երբեք չի լինում հասկանալ՝ ոնց է նա կարողանում ՀԱՍՑՆԵԼ ամեն բան. հասցնում է սիրել, ստեղծել, ստեղծագործել, դստերը` Լուսեին, պատմել աշխարհի մասին՝ մեծացնելով նրան ուժեղ ու ազատ, մեծարել ու սիրել իր մորը` Ազգանուշին, հոգատարությամբ պատել քրոջը` Անկային ու նրա ընտանիքին, խնայել ու պաշտել Անիին` կնոջը՝ տալով նրան իր անսահման հոգատարությունն ու սերը: Ավետը, որը կարողանում է ընկերություն անել իսկական երեւանցու եւ տղամարդու նման, պաշտպանել ու միայն սեր տալ իր շրջապատին: Ավետը, որն իր հավատքով է միայն «պաշտպանվում», բաց է` սրտով, կամքով ու ոգով: Նրան կա՛մ սիրում են, կա՛մ էլ... դա արդեն էական չէ: Սիրողների ուժն առավել է։ Ես այնքան ուրախ եմ, որ նրան գիտեմ հենց այսպիսին` իր ամբողջ խորքով:

 

Ավետն իսկական պոետ է. նուրբ, խոցելի եւ անհավանական ուժեղ՝ առյուծներին բնորոշ: Բարով ես ծնվել, իմ Ընկեր. միայն ժամանակն ու տարածությունը կտան իրական բնորոշումը որակով մարդու, հայրենասեր որդու եւ տաղանդաշատ պոետի, մնացածն ինչպես գիտես` անցողիկ է... Իսկ արվեստի ու արվեստագետի ընկալումը` միշտ սուբյեկտիվ։

Խոսքս անկեղծ էր, առանց պաթոսի... Մնա միշտ Ավետաբեր։ Շնորհավոր ծնունդդ, Ավետ ջան, վերջապես էս տարին թող ձեզ բերի երկրորդ հրաշք բալիկին՝ մի շշմելու ԴՍՏԵՐ»,- գրել է նա։