Ամերիկացի մոդել Էմիլի Ռատակովսկին վախկոտներից չէ։ Մոդելը երբեք չի ամաչում  սոցիալակացանցերում անկեղծ լուսանկարներ տեղադրել։ Այս անգամ գեղեցկուհին երկրպագուների հետ կիսվել է Եվրոպայում հանգստի ընթացքում արված լուսանկարներով։

Դրանցից մեկում պատկերված է 28-ամյա մոդելի ամբողջությամբ մերկ մարմինը լողավազանում։ Արեւայրուք ընդունած մաշկին նկատելի է բիկինիի սպիտակ հետքը, որի վրա Ռատակովսկին նշել է ներքնազգեստի ու լողազգեստների իր՝ Inamorata woman ապրանքանիշիը։

Ընդ որում, Ռատակովսկին լուսանկարը մեկնաբանել է կարճ, բայց ինտրիգային՝ «besado por el sol», ինչն իսպաներենից թարգմանաբաոր նշանակում է «համբույր արեւին»։

Ռատակովսկին եւս մեկ լուսանկար հրապարակել է Stories բաժնում։ Դրանում նա պատկերված է ծովի ֆոնին, կրում է արեւային ակնոցը եւ կարմիր գլխաշոր, իսկ կուրծքը փակել է ձեռքերով։