37-ամյա Մեգան Մարքլն արդեն մեկ տարի է՝ չի շփվում հոր հետ։ Սասեքսի դքսուհին որոշել է նրան զերծ պահել նաեւ որդու՝ Արչիի հետ շփումից։ Փոքրիկին կարող են տեսակցել միայն Մեգան մայրիկի ազգականները։

Արքայազն Հարրիի կինն այդ որոշումը կայացրել է սկանդալների պատճառով, որոնք բարձրացրել են ընտանիքի անդամները։ Նա ցանկանում է որդուն պատշտանել բացասական ազդեցությունից ու բամբասանքներից։

Меган Маркл и принц Гарри

 

«Մեգանը կարծում է, որ հիմա իր կյանքում տեղ չկա հոր ու նրա ազգականների համար։ Նա այժմ սեփական ընտանիքն ունի, որի կազմում են Հարրին, նրա հրաշալի նորածին որդին, եւ նա հստակ հասկացրել է, որ Արչիի համար միայն դրական ազդեցություն է ցանկանում»,- Daily Mail-ին պատմել է աղբյուրը։

Մեգան Մարքլի ու նրա հոր հարաբերությունը փչացել են նախքան նրա՝ թագավորական ընտանիքի անդամ դառնալը։ Թոմասը սկսել է ակտիվորեն շփվել մամուլի հետ, ինչը նրա դստերը վարկաբեկել է բրիտանացիների շրջանում։

Меган Маркл с отцом

 

Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ Թոմաս Մարքլը որոշ ժամանակ առաջ կրկին փրձել է կապ հաստատել դստեր հետ։ Երբ նա չէր պատասխանել, տղամարդը հայտարարել է, որ իրեն դավաճանված է զգում։ Ըստ ամենայնի՝ Մեգանը մտերմացել է ամուսնու հոր՝ արքայազն Չարլզի հետ։ Հենց նա է նորաթուխ ծնողներին օգնում պատրաստվել Արչիի մկրտությանը, որը նշանակված է այս շաբաթ օրը։